Հրատապ թեմա Հայաստանում
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:

NELLY
15.10.2014




Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի NELLY, հետևեք ձեր գինեկոլոգի խորհուրդներին: Բարեխղճորեն ընդունեք նշանակումները:




Anahit
24.09.2014




հասմիկ
21.09.2014




NELLY
14.09.2014




Kima
27.08.2014




Մեդ-Պրակտիկ
26.08.2014
Հարգելի Kima, եթե մեկ հարաբերության ժամանակ բեղմնավորում տեղի է ունեցել, ապա հաջորդաբար տեղի ունեցած հարաբերությունների հետևանքով այլևս երկրորդ կամ երրորդ բեղմնավորում հնարավոր չէ:




Մեդ-Պրակտիկ
26.08.2014
Հարգելի Kima, այո հնարավոր է Ձեր նկարագրած ժամկետներում հարաբերություն ունենալ: Բեղմնավորումը կատարվում է ոչ թե մի քանի օրվա ընթացքում, այլ կոնկրետ սեռական հարաբերության պահին, եթե հարաբերությունը համընկնում է ձվազատման հետ, կամ ձվազատումից առաջ կամ հետո մեկ կամ երկու օրվա ընթացքում: Սկզբնական օրերին քանի դեռ տեղյակ չեք հղիության մասին վտանգավոր ոչինչ չկա, եթե այդ բոլոր օրերի ընթացքում շարունակվեն սեռական հարաբերությունները: Հարաբերությունը ցանկալի չէ այն ժամանակ, երբ կա դաշտանի ուշացում, այսինքն 1 ամսական հղիության ժամկետում՝ 1-ին եռամսյակում և երրորդ եռամսյակում:




Kima
18.08.2014




Kima
18.08.2014




Մեդ-Պրակտիկ
05.08.2014
Հարգելի Anna, չի բացառվում, որ ողնուղեղային հաղորդչական անզգայացման հետևանքով նման խնդիր առաջանա: Սակայն նաև միանշանակ ասել, թե այդ միջամտության հետևանքով է խնդիրն առաջացել, դա էլ սխալ կլինի:




Մեդ-Պրակտիկ
03.08.2014
Հարգելի Ani, դաշտանով չեն հիվանդանում, դա նորմալ ֆիզիոլոգիական պրոցես է, որն իրականանում է յուրաքանչյուր կնոջ օրգանիզմում: Իսկ Ձեր կողմից նշվող ցիկլի նմանօրինակ խանգարման պատճառները կարող են տարբեր լինել` օրգանիզմի հորմոնային հայելու տեղաշարժերը, հոգեֆիզիոլոգիական վիճակը, սթրեսը և այլն: Ճիշտ կլինի դիմեք գինեկոլոգի՝ անհրաժեշտ հետազոտություններ անցնելու և համապատասխան բուժում ստանալու համար:




Anna
02.08.2014




Ani
29.07.2014




Մեդ-Պրակտիկ
22.07.2014
Հարգելի LILYA, ինքնաբավարարվածության հեևանքով, եթե չի գործադրվել ճնշում և որևէ առարկաներով ներհրում դեպի հեշտոց կուսաթաղանթի վնասում չի կարող լինել:




LILYA
19.07.2014




Մեդ-Պրակտիկ
17.07.2014
Հարգելի Izabel դա դեռահասությանը բնորոշ հիպերսեքսուալության նշաններ են: Երբ Ձեր օրգանիզմում հորմոնալ հավասարակշռություն հաստատվի, նման երևույթները կսկսեն նահանջել և ավելի հանգիստ կտանեք հակառակ սեռի ներկայությունը:




Մեդ-Պրակտիկ
17.07.2014
Հարգելի ԱՆՆԱ, նմանօրինակ դեպքեր կարող են լինել: Դա կարող է տևել մի որոշ ժամանակ, հետո նորից վերականգնվել, իսկ եթե ավելի երկարատև բացակայի ցիկլը, դիմեք գինեկոլոգի խորհրդատվության:




Մեդ-Պրակտիկ
17.07.2014
Հարգելի ANNA, նմանօրինակ դեպքեր կարող են լինել: Դա կարող է տևել մի որոշ ժամանակ, հետո նորից վերականգնվել, իսկ եթե ավելի երկարատև բացակայի ցիկլը, դիմեք գինեկոլոգի խորհրդատվության:




Izabel
14.07.2014




ANNA
14.07.2014




ԱՆՆԱ
14.07.2014




Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Armine, լինում են դեպքեր, երբ հղիության սկզբնական շրջանում` բեղմնավորումից անմինջապես հետո, կնոջ օրգանիզմը սկսում է պայքարել բեղմնավորված ձվաբջջի դեմ, ընկալելով այն որպես օտար մարմին, ինչի հետևանքով ջերմության բարձրացումներ են նկատվում: Սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ հարթվում է: Ջերմաստիճանի բարձրացումներ նոր սկսվող հղիության ժամանակ կարող են նկատվել նաև ուղեկցվող բորբոքային պրոցեսների դեպքում: Որպեսզի չսխալվել ու բաց չթողնել բորբոքման առկայությունը, առավել նպատակահարմար է դիմեք գինեկոլոգի:




Armine
09.07.2014




Nana
09.07.2014




Մեդ-Պրակտիկ
05.07.2014
Հարգելի VIKA, սարսափելի ոչինչ չկա: 21-րդ դարի վերարտադրողական բժշկությունը անշուշտ ունի առաջարկներ Ձեր խնդրի լուծման համար: Անգամ, եթե Ձեր ամուսնու մոտ հայտնաբերվել է շարժուն սպերմատոզոիդների ցածր տոկոսային պարունակություն, հատուկ տեխնոլոգիաների կիրառման միջոցով Ձեր խնդրի լուծման տարբերակներ կան: Առաջարկում եմ դիմել ռեպրոդուկտոլոգներին:




Մեդ-Պրակտիկ
25.06.2014
Հարգելի Liana, բարև Ձեզ, քանի դեռ հղիությունը փոքր է, անպայման պետք է հետազոտվել և ստանալ համապատասխան բուժում, քանի որ բարձիթող վիճակը հետո, ավելի ուշ հղիության ժամկետում, արդյունավետ բուժումն ավելի դժվարությամ կտրվի և չեն բացառվի բարդությունները: Եթե հարկավոր է, ապա պետք է նաև ստացիոնար հսկողություն: Դա կարևոր, հատկապես եթե բժիշկն է խորհուրդ է տվել:




VIKA
17.06.2014




Liana
10.06.2014




Մեդ-Պրակտիկ
05.06.2014
Հարգելի Natali,բարև Ձեզ, հարկավոր է դիմել մասնագետի խորհրդատվության՝ առաջին հերթին ստոմատոլոգի, և եթե նա առաջարկի թերապևտի կամ գինեկոլոգի խորհրդատվություն, ապա միայն այդ խորհրդատվություններից հետո կատարել համապատասխան բուժում:




Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն